Եղեգնաձորի Պատկերասրահ

Թանգարան
էքսկուրսիաայո
Լուսանկար և տեսանյութայո
Ավտոկայանատեղիայո
Wi-Fi-ի առկայությունըոչ
հուշանվերներոչ
մուտքն ազատ էոչ
սրճարանոչ
WCոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1978 թ․
ք․ Եղեգնաձոր Մոմիկի փող., 1 շենք

Եղեգնաձորի պատկերասրահը, որը Ազգային պատկերասրահի մասնաճյուղ է, հիմնադրվել է 1978թ-ին։ Այստեղ պարբերաբար կազմակերպվում են ցուցադրություններ, այժմ ցուցադրվում են հայկական կերպարվեստի նշանավոր վարպետներ` Անատոլի Պապյանի, Վլադիմիր Սահակյանի, Հակոբ Անանիկյանի, Բաբկեն Քոլոզյանի, Լավինյա Բաժբեուկ - Մելիքյանի, Հովհաննես Շարամբեյանի, Ղրդյան Մանուկի, Է. Իսաբեկյանի, Փարավոն Միրզոյանի, Հենրիկ Սիրավյանի, Զ. Խաչատրյանի, Ա. Խանզատյանի և ուրիշների աշխատանքները:
Թանգարանում կարելի է տեսնել 21 թանգարանային առարկա (գեղանկար)։
Մասնաճյուղում ցուցադրված են 20-րդ դարի հայ գեղանկարի լավագույն նմուշները: Ազգային կերպարվեստի ուրույն գծերը դրսևորվում են բնանկարի, թեմատիկ նկարի, դիմանկարի, նատյուրմորտի ավանդական ժանրերում, որոնք ներառում են ժողովրդի պատմական անցյալի ու ներկայի, կենցաղի ընդգրկուն պատկերը:

5.0

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-շաբաթ

Աշխատանքային ժամերը՝ 11:00-17:40

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար նախօրոք պայմանավորվել:

Հայերեն լեզվով էքսկուրսիայի արժեքը՝ 1500դրամ

Տոմսեր

Մուտքի տոմս - 1000 դրամ

Աշակերտական, ուսանողական, թոշակառուի տոմս - 500դրամ

Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար։

Կոնտակտներ
+374-281-2-26-38
exegnadzoripatkerasrah@mail.ru
yeghegnadzor-gallert.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր